Լույս է տեսել սփյուռքահայ գրող Ռուբեն Գալչյանի  «Հորինված պատմություն» Ադրբեջան եւ Հայաստան. Կեղծիքներ ու փաստեր» գիրքը, որը ներկայացնում է Ադրբեջանի հակահայ քարոզչությունը, նրա հորինած պատմությունները:

Հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպամանը Գալչյանն ասաց, որ այս գիրքը նրա մասին է, ինչ վերջերս նախագահը հայտարարեց Գորիսում. այն է , որ Հայաստանն այլեւս չի կարող դիմանալ Ադրբեջանի ֆաշիստական քարոզչությանը:

«Իմ աշխատությունն ամբողջությամբ հենց այն է, ինչ որ ասաց նախագահը տասն օր առաջ: Գրքի մեջ Ադրբեջանի անցյալից, պատմությունից սկսած մինչեւ այսօր կատարված իրադարձություններն են, նրանց  գրած հերյուրանքները , Ջուղայի խաչքարարերի կոտորածներն եւ այլն»,-ասաց Գալչյանը` հավելելով, որ գրքի 200 օրինակներ արդեն բաժանվել է գրադարանների, իսկ մնացածը շուտով կսկի վաճառվել գրախանութներում:

Նա նաեւ նշեց, որ ադրբեջանցի մտավորականները եւ մամուլը վերջին 50-60 տարվա ընթացքում փորձում են վերացնել Հայաստան անվանումը տարածաշրջանից եւ դրա համար հրատարակում են բազմաթիվ գրքեր եւ անվճար բաժանում աշխարհի տարբեր գրադարաններում:

«Հորինված պատմություն» Ադրբեջան եւ Հայաստան. Կեղծիքներ ու փաստեր» աշխատությունը գրելու համար Գալչանյանը կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ: Նա 30 տարի զբաղվել քարտեզագիտությամբ: