Դեկտեմբերի 1-ին Ավանի վարչական տարածքում գողություն էր կատարվել, ննջասենյակի կահույք էին գողացել:
Ուշ երեկոյան հանցագործն աննկատ մոտեցել էր Աճառյան փողոցում գտնվող պահեստին, դարպասը կողպված չէր եղել: Ներս էր մտել, բացել շինություններից մեկի պատուհանն ու մաս-մաս պահեստից հանել կահույքը: Հետո մեքենա էր վարձել եւ կահույք տարել այնպես, կարծես իրենն էր:
Ապրանքի տերն ու պահակները չէին իմացել, ոստիկանությունն ահազանգ չէր ստացել:
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Ավանի բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտված Եղիշե Թ.-ն: Նա ոստիկանությունում չի հերքել կատարվածը, նա 3 մլն դրամի վնաս էր պատճառել:
«Աղի հանքի հետեւից մասում պահեստարան կա: Այնտեղից գողացել եմ ննջարանի կահույք: Ես գնացել եմ էնտեղ, տեսել եմ վառոտները բաց են, լուսամուտը կիսաբաց ա: Բացել ներս եմ մտել, ապրանքները դուրս եմ հանել, «Երազ» եմ վարձել, տեղափոխել են ըտեղից: Վարորդը ընդհանրապես տեղյակ չի եղել, ճանապարհից եմ կանգնացրել, ասել եմ՝ տան վեշեր ունեմ, պետք է տեղափոխեմ: Տեղափոխելուց հետո ես իրեն վճարել եմ»,-պատմել է նա:
Գողոնը հայտնաբերվել ու առգրավվել է:











