Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում, դեկտեմբերի 21-ին դանակահարություն է կատարվել:
Դանակահարության նախապատվությունը հետեւյալն է. ամեն ինչ սկսվել է նրանից, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Սարյան փողոցում մի երիտասարդ մի աղջկա էր մոտեցել, ծանոթացել էին զրուցել: Պարզվել էր, որ աղջիկը Արմավիր մարզի Լուկաշին գյուղից է, վիճել է ծնողների հետ, հեռացել տնից:
Երիտասարդը որոշել է աղջկան իր մեքենայով Լուկաշին տանել, սակայն ճանապարհին իր ասելով, աղջկա ինքնազգացողությունը վատացել էր, թե մտափոխվել էին, վերադարձել էին Երեւան գիշերն անցկացրել Դավիթ Անհաղթի փողոցում գործող հյուրանոցում:
Երբ առավոտյան երիտասարդը ցանկացել էր աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալ, աղջիկը դանակահարել էր: Օգնության ձայներ լսելով, հյուրանոցում ծառայությունն արդեն ավարտած ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողն ր ժամանել հյուրանոցի համար, վնասազերծել դանակահարողին, հյուրանոցի աշխատակիցների հետ մեկուսացրել եւ հյուրանոց եկած տուժողի ընկերոջ հետ վիրավորին հիվանդանոց հասցրել:
Քիչ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել նաեւ «Արամյանց» բժշկական կենտրոնից. Ախտորոշման համաձայն երիտասարդը կրծքավանդակի ձախ կեսի թափանցող եւ ձախ բազկի կտրած-ծակած վերքերով էր հիվանդանոց տեղափոխվել:
Բերման ենթարկված Սեդա Առաքելյանը չի հերքել իր արարքը. «Այլ ելք չունեի: Գնացինք միասին հյուրանոց, հաց էր պատվիրել, հաց պիտի ուտեինք: Բռնաբարության փորձ է եղել, ես պաշտպանվել եմ: Ես դանակը վերցրեցի, այն պահին, որ ինքը չէր նկատում, որ իրան վնասեմ, կարողանամ այդ ընթացքում հագնված նորմալ էդտեղից դուրս գամ»,-ասել է աղջիկը:
Վիրավորի վիճակը կայուն ծանր է:











