Մի քանի տասնյակ երիտասարդներ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հարգանքի տուրք են մատուցել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մահվան կապայցությամբ։ Միջոցառումը կազմակերպել է ՀՀԿ երիտաասարդական թեւը: Ներկաներն իրենց խոսքում դատապարտեցին Անկարայում ՌԴ դեսպանի սպանության փաստը:

«Թուքիան, որ ինքն է ֆինանսավորում ահաբեկչությունն ամբողջ աշխարհում, հիմա ինքն է դարձել դրա զոհը»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում Կամչատկային նվիրված ցուցադրության ժամանակ ելույթի ժամանակ  ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը զինված հարձակման է ենթարկվել եւ սպանվել։