Հոկտեմբերի 29-ին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՊՀ երկրներից` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Ղազախստանից Հայաստան ժամանած մի խումբ լրագրողների, որոնց ուղեկցել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ԱՊՀ երկրների լրագրողական միությունների կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ լրագրողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Գարեգին Բ-ին: Վերջինս անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս վիճակին, հոգեւոր կյանքում իրականացվող միջոցառումներին եւ եկեղեցաշինական աշխատանքներին, Վրաց եկեղեցու հետ հարաբերություններին եւ այլն: