Հրապարակվել են նախօրեին Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրավիրված 19 դիմորդներից քննությանը ներկայացել է 13 դիմորդ, որոնցից 10-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 19 քննություն, որոնց արդյունքներով տրամադրվել է 149 հաշվապահի որակավորման վկայական:

Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ թվով 350 հաշվապահ ունի որակավորման վկայական: