Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն (ԱԴԾ) ու ՆԳՆ-ն Դաղստանում կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների խմբի գործունեությունը: 7 ձերբակալված կա:

Ըստ Newsru-ի՝ ձերբակալվածները ծրագրում էին Մոսկվայի շրջանում ահաբեկչություններ իրականացնել:

ԱԴԾ-ի տվյալներով՝ զինյալներն ահաբեկչությունները նախապատրաստում էին Սիրիայում ԻՊ-ի էմիսարի ուղղակի հրահանգով:

Կասկածյալների բնակության վայրերում խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ հրազեն եւ զինամթերք է հայտնաբերվել, ինչպես նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչներ: