ԱՄՆ Արիզոնա նահանգում երկվորյակներ Սոյերն ու Էվերեթը լույս աշխարհ են եկել մի քանի րոպեի տարբերությամբ, բայց տարբեր թվականների, հայտնում է CNN–ը։

Բրենդոն ու Հոլլի Շեյերի ընտանիքում երկվորյակները ծնվել են ամանորյա գիշերը , ընդ որում առաջին երեխան՝ Սոյերը, ծնվել է 2016-ի դեկտեմբերի 31-ին, ժամը 23։51-ին, իսկ նրա եղբայր Էվերեթը ծնվել է 2017-ի հունվարի 1-ին ժամը 00։01-ին։ «Մենք մտածում էինք, որ տեսականորեն նման բան կարող է պատահել, ու դա իրոք տեղի պատահեց»,- ասել է երկվորյակների հայրը։

Ամանորյա գիշերը ԱՄՆ-ում եւս երկու նման դեպք է տեղի ունեցել՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ու Քալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում։