Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ուղեւորատար օդանավի հետ կապված միջադեպից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մինչեւ տեղի ժամանակով ժամը 10։00 օդանավակայանը տեխնիկական պատճառներով չի ընդունել ու չի ուղարկել օդանավեր։
Հունվարի 3-ի ուշ երեկոյան «Աէրոֆլոտ» ընկերության Airbus A321 օդանավը, որը Մոսկվայից Կալինինգրադ էր ուղեւորվում, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից։ Օդանավում 167 մարդ է եղել, որոնցից երեքը տարհանումից հետո բուժօգնության է դիմել։
Որոշ տեղեկություններով օդանավի շասսին է եղել վնասված։ Այլ մանրամասներ չեն հայտնում։ Միջադեպի փաստով մինչքննական ստուգումներ են իրականացվում։











