Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) Ջեֆրիս–Բեյ քաղաքի սուպերմարկետի այցելուները ցնցված էին, երբ տեսել են դարակների կողքով ձիու վրա նստած տղամարդուն անցնելիս, հաղորդում է The Daily Mail–ին:
«Ես մոտեցել էի խանութին, երբ տեսա, թե ինչպես է ներսում ընթանում ձին։ Սկզբից մտածեցի, որ դա դրամահավաքի ակցիա է, բայց հետո տեսա, թե ինչպես է մենեջերը փորձում դուրս անել ձիուն, եւ հասկացա, որ սխալվել էի»,– հայտնել է ականատեսը, որը հասցրել է նկարահանել այդ ամենն ու տեղադրել համացանցում:
Կադրերում երեւում է, որ ձին հանգիստ անցնում է վաճառասրահների միջով՝ առանց ապրանքներին խփելու եւ մարդկանց դիպչելու։
Սմիթի խոսքով, հատկապես զվարճալի էր հետեւել զարմացած հաճախորդների արձագանքին։ Ձին բարձրացած աղմուկից վախեցած էր երեւում։ Դատելով ամենից, վաճառասրահում տեղաշարժվելը նրա համար հեշտ չէր, քանի որ, ըստ ականատեսի, նրա ոտքերը սահում էին սալահատակի վրա։
Այդուհանդերձ շատ հաճախորդներ ուրախանում էին՝ լուսանկարում եւ նկարահանում տեղի ունեցողը։ Նույնիսկ վաճառասրահի մենեջերը, չնայած փորձում էր դուրս անել ձիուն, այնքան էլ չարացած չէր, գրում է The Daily Mail–ը։











