Մոսկվայում 17-ամյա աղջիկը 1․56 մլն ռուբլի է տվել հավկիթի օգնությամբ «թուղթուգիրը հանելու» համար։ Անաստասիայի խոսքով, մոգության վարպետն ասել էր, որ հավկիթի օգնությամբ կկարողանա աղջկա ընտանիքին ազատել չար աչքից ու վերջ տալ նրանց բոլոր դժբախտություններին, հայտնում է Life–ը։
«Փողոցում մի կին էր մոտեցել ինձ ու խնդրել ցույց տալ ճանապաարհը, իսկ հետո նա ինձ ասաց, որ իմ ընտանիքի վրա չար աչք կա, որը պետք է շտապ հանել։ Նա ինձ տվեց մի կոպեկ ու ասաց, որ այն իմ ափերի մեջ կսպիտակի։ Եվ իրոք կոպեկը սպիտակեց»,- պատմել է ԱՆաստասիան։
Ելենան, այդպես էր ներկայացել կինը, խնդրել է հավաքել տան բոլոր զարդերն ու գումարը, բայց ոչինչ չպատմել ծնողներին։ Հետո ասել էր, որ պետք է հավկիթի օգնությամբ ծիսակատարություն անեն։
Անաստասիան հավաքել է բոլոր զարդերը ու հանդիպել Ելենայի հետ։ Ծիսակատարությունից հետո, Ելենան վերցրել է բոլոր զարդերը՝ ասելով , որ դրանք էլ է պետք մաքրել չար աչքից։ Այնուհետեւ նա մեկ անգամ «սմս» է գրել Անաստասիային ՝ վստահեցնելով, որ եկեղեցում է ու օրհնում է նրա զարդերը։ Բայց դրանից հետո այլեւս կապ չի հաստատել։
Իրավապահները փնտրում են խաբեբային ու նրա օգնականին։ Նախնական տեղեկություններով նման խաբեություններով զբաղվում է մի խումբ, որը գտնում է դյուրահավատ դեռահասների ու նրանցից գումար կորզում՝ չար աչքից ազատելու խոստումով։











