Ավստրալիայի Վիկտորիա նահանգում նավաստիները փայտի միջոցով վախեցրել ու նավից հեռու են քշել սպիտակ շնաձկանը, հաղորդում է UPI-ն։
«Մենք խուճապի չէինք մատնվել, բայց մի փոքր նյարդային վիճակ էր։ Շնաձուկը չի տուժել շարժիչի թիակներից»,- ասել է ձկնորսներից մեկը։
Թիմի անդամները նշել են, որ սա առաջին դեպքն է, երբ անկոչ հյուրերին այդ կերպ են քշել։











