Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանին առաջարկում է հանրապետություն նավթ տեղափոխել «swap» սխեմայով: Այս մասին նոյեմբերի 19-ին Լուկաշենկոն հայտնել է SOCAR ընկերության ղեկավարի՝ Ռովնագ Աբդուլաեւի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Լուկաշենկոյի՝ խոսքը գնում է ադրբեջանական նավթը «Օդեսսա-Բրոդի» եւ «Դրուժբա» նավթամուղով գազը բելառուսական գործարաններ տեղափոխելու մասին: Խոսք է գնում նաեւ վենեսուելական նավթի տեղափոխման մասին, որը Բելառուսը գնում է Վենեսուելայից: Այս ճանապարհով նավթը տեղափոխելու դեպքում կողմերը կարող են կրճատել տրանսպորտային ծախսերը:





























