Աբխազիայից խափած Նանա Պիպիան, ով օրերս փորձել էր հրկիզել ինքն իրեն, մահացել է Թբիլիսիի այրվածքաբանական կենտրոնում:
«Նանա Պիպիան մահացել է երեկ գիշերը: Մահվան պատճառը շնչառական ուղիների եւ սիրտ-անոթային համակարգի անբավարարությունն է: Հիվանդին տեղավորել էին վերակենդանացման բաժանմունքում, իսկ վերջին երկու օրը միացվել էր արհեստական շնչառության սարքին»,- ասել են այրվածքաբանական կենտրոնում, գրում է Գրուզիա Online-ը:
Նանա Պիպիան ինքնահրկիզման ակտ էր իրականացրել հոկտեմբերի 27-ին փախստականների հարցերով նախարարության շենքի առջեւ: Նա մաշկի մակերեսի 30 տոկոս այրվածքներ էր ստացել: Պիպիան պահանջել էր իրեն բնակմակերես տրամադրել հենց Թբիլիսիում:





























