Այսօր՝ նոյեմբերի 22-ի առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնում ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցած է նետվել Կիեւյան կամրջից:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները՝ համայնքի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչը տեղազննման աշխատանքներ է կատարում:

Դեպքի վայր է ժամանել նաեւ դատաբժիշկը, ինչպես 1-03 ծառայության դիակ տեղափոխող մեքենան:

Ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանը բնակվում է Արմավիրի մարզում:

Այս պահին ձեռնարկվում են աշխատանքներ՝ ճշտելու նրա ինքնությունը:

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի