Զբոսաշրջիկների 98%-ը Հայաստանից գոհունակությամբ է հեռանում: Մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Տուրիզմի պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
Նրա խոսքով՝ այս արդյունքը ստացել են մի քանի տարի առաջ անցկացված հարցման ժամանակ: «Միակ բանը, ինչից մեր հյուրերը դժգոհում են, ճանապարհներն են: Եվ կառավարությունն ակտիվորեն աշխատում է դրանց վիճակը բարելավելու ուղղությամբ»,- նշեց Զեյթունցյանը:











