Ռուսաստանի Կեմերովոյի մարզում ձերբակալվել են երկու ադրբեջանցիներ, ովքեր զբաղվում էին թմրանյութերի վաճառքով:

Ոստիկանները պարզել են, որ Մինսկի 31-ամյա բնակիչն եւ նրա 42-ամյա ծանոթը՝ Մեժդուռեչենսկից, զբաղվում են հերոինի մեծածախ վաճառքով:

Ստուգիչ գնման ժամանակ թմրավաճառները 200 գրամ հերոին են վաճառել կեղծ գնորդին՝ 1 միլիոն ռուբլի արժեքով, ինչից հետո ձերբակալվել են:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: