Հնդկաստանի Գոա նահանգում ականատեսները տեսագրել են, թե ինչպես է օձն ազատվում պատահաբար կուլ տված դատարկ պլաստիկե շշից։ Օձը հրելով դուրս է բերել շիշը ստամոքսից եւ ի վերջո ազատվել օտարածին մարմնից, հաղորդում է The Daily Mail-ը։

Ականատեսների խոսքով՝ օձը պատահաբար է կուլ տվել շիշը՝ այն համարելով փոքրիկ կենդանի։ Միջադեպն օձի համար բարեհաջող ավարտ է ունեցել։