Երեք տարեկան տղան լաց է եղել Կրեմլում ընդունելության ժամանակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմազավակ ընտանիքներին պարգեւատրել է «Ծնողական փառք» շքանշանով, հաղորդում է RT-ն։

Երեխան լաց է եղել այն պահին, երբ Պուտինը հանձնել է պարգեւներն ու լուսանկարվել Ստրիգալեւ ընտանիքի հետ։ 10 երեխաներից ամենակրտսերը սկսել է լաց լինել, իսկ նրան հանգստացնելու ավագ քրոջ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Դրանից հետո մայրը գրկել է երեխային, իսկ Պուտինը շոյել է նրա պարանոցը։ Սակայն երեխան չի դադարել լաց լինել։