Stratolaunch ինքնաթիռը թեւերի բացվածքով ամենամեծն է աշխարհում՝ 117 մետր։ Այն օդանավարանից առաջին անգամ դուրս է բերվել չորեքշաբթի՝ Մոհավի անապատում (Կալիֆորնիա նահանգ)։
Orbital OTK-ի ստեղծած օդանավը նախատեսված է շուրջ 9100 մետր բարձրությունից տիեզերական հրթիռ կրիչներ արձակելու համար։ Այն ունի Pratt&Whitney PW4056 վեց շարժիչ։
Օդանավը կշռում է 250 տոննա, սակայն ամբողջությամբ բեռնված լինելու դեպքում նրա քաշը կարող է հասնել 590 տոննայի, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։











