Կառավարության այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առթիվ։
«Շնորհավորում ենք, պարոն Հարությունյան, կառավարությունում ձեր առաջին նիստն է արդարադատության նախարարի կարգավիճակով: Վստահ եմ՝ ձեր մոտ ամեն ինչ ստացվելու է, մանավանդ, որ շատ մեծ բեռ ու միսիա ունեք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ Հարությունյանը 1998-2007 թվականներին նույնպես գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարությունը։











