Հարկավոր է հետեւել, որպեսզի ճանապարհամերձ գազալցակայաններում, սննդի օբյեկտներում զուգարաններ եւ աղբամաններ լինեն: ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ըստ նորմատիվի՝ գազալցակայանը եւ սննդի օբյեկտները, հասարակական օբյեկտները պետք է ունենան նորմերին համապատասխան որակի զուգարաններ և աղբամաններ»,-ասաց վարչապետը:
Նա մարզպետերին հանձնարարեց հետեւել այս պահանջի կատարմանը: «Երբ ոստիկանությունը բռնում է նրանց, ովքեր աղտոտում են ճանապարհները, նրանք արդարանում են, որ կիլոմետրերով ոչ մի աղբաման չկա: Դրանք պետք է լինեն: Սա գործող նորմ է, հարկավոր է միայն հետեւել, որ կատարվի»,- ընդգծեց վարչապետը:











