Ներդրողներին պետք է հնարավորություն տալ հետաձգել հողի կադաստրային արժեքի վճարման ժամկետը։ Այս մասին հունիսի 1-ին ՀՀ Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Դրա հետ կապված՝ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանին, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների ղեկավարներին վարչապետը հանձնարարել է կարգ մշակել, որի դեպքում բիզնեսին  թույլ կտան հետաձգել վճարման ժամկետը (որպեսզի բոլորը անխտիր դրանից  օգտվել չկարողանան)։

Նշենք, որ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը առանց այն էլ շուկայականից մի քանի անգամ ցածր է։ Հարցը քննարկվել է Հարկային օրենսգիրքը կազմելիս, սակայն դեռ վերջնական լուծում չի գտել։