Հայաստանի ավելի քան 750 ձեռնարկություններ աղբահավաքման պայմանագրեր չունեն: ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ամփոփելով մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի արդյունքները:

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ նման ձեռնարկությունների թիվն իրականում ավելին է: Կարապետյանը հանձնարարեց պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել, իսկ սանիտարական նորմերը խախտողներին պատասխանատվության ենթարկել: