Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, որը  թոռների հետ մասնակցում էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ խորհրդարանի բակում կազմակերպված միջոցառմանը, NEWS.am–ի հետ զրույցում ասաց, թե հնարավոր չի միանգամից այնպես անել, որ բոլոր երեխաները լինեն պաշտպանված ու երջանիկ։

«Միանշանակ արվում է, մեր հիմնական նպատակը, որ երեխաները լինեն առողջ ու երջանիկ եւ ունենան բարեկեցիկ ապագա»,-ասաց նա:

Դիտարկմանը ՝ բազմաթիվ հոդվածներ ու ռեպորտաժներ են հրապարակվում  Հայաստանում սոցիալապես անապահով, անպաշտպան վիճակում գտնվող երեխաների մասին, որոնք իշխանությունների ուշադրության լուսանցքում են, ի՞նչ են անում այս ուղղությամբ իշխանությունները, Աժ նախագահը պատասխանեց. «Ես արդեն ասացի՝ մեր հիմնական նպատակը որն է, եւ այդ առումով Հայաստանի բոլոր երեխաները պետք է ունենան այդ իրավունքը երջանիկ մանկություն ունենալու համար, բոլոր երեխաների իրավունքները պետք է պաշտպանվեն»։

Հարցին՝ արդյո՞ք չի թերացել Հանրապետական կուսակցության իշխանությունն այս հարցում,  Արա Բաբլոյանն արձագանքեց. «Հնարավոր չի ամեն ինչ միանգամից անել, բայց հիմա կարծում եմ, մենք էլ ավելի քայլեր կիրականացնենք այդ ուղղությամբ, որ ավելի լավ լինի»։