Մախաչկալայի կենտրոնում ոստիկանական ջոկատը հետապնդել է կովին եւ նրա ուղղությամբ կրակ բացել։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը կրակում կենդանու ուղղությամբ, հաղորդում է РЕНТВ-ն։
Համացանցում հրապարակված տեսանյութում անհասակնալի է՝ ինչ է կատարվում Դաղստանի մայրաքաղաքի փողոցներում, սակայն լսվում են միջադեպի ականատեսների վախեցած ձայները։
ՆԳՆ տարածաշրջանային բաժնում հաստատել են կենդանուն հետապնդելու փաստը։ Գերատեսչության մամուլի ծառայությունում հաղորդել են, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել. կովը հարձակվել է քաղաքացիների վրա։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կենդանին փորձում հարձակվել ոստիկանի վրա։
Ոստիկանի արձակած կրակոցից հետո կենդանուն վնասազերծել են, հետո գտել տիրոջը։ Այժմ որոշվում է կովի տիրոջը վարչական պատժի ենթարկելու հարցը։











