Շատերը կերազեն մեր երեխաների նման պաշտպանված լինեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
«Ես չեմ կարծում, որ բոլոր երեխաները անպաշտպան են , շատերը կերազեն մեր երեխաների նման պաշտպանվածություն ունենան։ Ես կցանկանամ մեկ մեջբերում անել. «Ավրորա» մրցանակաբաշխության մրցանակակիր բժիշկն Թոմ Քաթինան ասաց՝ ես կերազեմ ձերի պես երկիր ունենալ»,–ասաց Գագիկ Մելիքյանը։
Հիշեցնենք, որ պատգամավորի նշած բժիշկը Հայաստան էր ժամանել Սուդանից։ Նա Սուդանի հարավի Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժն է։











