Իրականում խնդիր ունենք երկրում։ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ  NEWS.am–ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 1–ին,  ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը։

Հարցին՝ բազմաթիվ երեխաներ կան Հայաստանում, որ սոցիալապես ծանր վիճակում են ապրում, անգամ դպրոց չեն հաճախում, այս հարցերում ՀՀԿ–ն իր մեղքը չի՞ տեսնում, պատգամավորը պատասխանել է.  «Իրականում մենք խնդիր ունենք երկրում, բայց էնպես չի, որ ոչինչ չի արվում, տարեցտարի տեսնում եք փոփոխությունները ու շարունակական են։ Այն ինչ ծրագրված է տարիների ընթացքում կդառնա իրականություն»,–ասել է պատգամավորը