Հնդկաստանում բռնել են փղին, որը 9 մարդու է սպանել: Կենդանուն որոշել են փղերի համար նախատեսված վերականգնողական կենտրոն ուղարկել՝ վերադաստիարակելու: Այս մասին գրում է Mirror-ը:

Փիղն արդեն երեք տարի ահաբեկում էր գյուղի բնակիչներին: Առաջին անգամ նա մարդկանց սպանել է 2014 թվականին: Մարտին եւ ապրիլին նրա զոհ են դարձել կին ու տղամարդ: Կենդանուն բռնելու համար չորս վարժեցված փղերի են ներգրավել: