Անկարայի համալասարանում դրսից մտած մի խումբ անձիք հարձակվել են ուսանողների վրա։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի համալսարանի տարածք մտած մի խումբ անձիք մոտեցել են ուսանողներին եւ հաշիվ պահանջել, թե ինչու նրանք չեն պահում ռամադանի պասը, որից հետո վիճաբանություն է սկսվել։
Սկսված վիճաբանության ընթացքում անծանոթները հարձակվել են ուսանողների վրա, որի հետեւանքով 3 ուսանող վնասվածքներ ստացած տեղափոխվել են հիվանդանոց։











