Անքորիջում (Ալյասկա, ԱՄՆ) գոլֆ խաղացողները տեսագրել են գոլֆի դաշտում հայտնված արջին։ Տեսանյութը հրապարակվել է YouTube- ի Storiful ալիքում։

Ժապավենում երեւում է՝ ինչպես ծառերի հետեւից դուրս եկած գազանը մոտենեցել  խաղադաշտում տեղադրված դրոշին, կանգնել հետեւի թաթերի վրա եւ հրել այն, ապա մի կողմ վազել։

Հետո արջը սկսել է հոտոտել խաղացողների պայուսակները, իսկ այդ ընթացքում տղամարդիկ փորձել են աղաղակների միջոցով վախեցնել կենդանուն։ Բավարարելով հետաքրքրությունը՝ կենդանին հետ՝ անտառ է գնացել։