Հնդկաստանի հյուսիսում՝ Ութար Փրադեշում, արտասովոր ֆիզիկական արատով հորթ է լույս աշխարհ եկել. նրա գլուխը, աչքերը, ականջներն ու քիթը շատ նման են մարդկայինին։ Life-ը, վկայակոչելով Mirror պարբերականը, հաղորդում է, որ ծնվելուց հետո կենդանին նույնիսկ մեկ ժամ չի ապրել։ 

Ներկայում հորթի մարմինը դրել են հատուկ սարկոֆագում եւ այդ տեղանքը խորանի վերածել։ Ամբողջ Հնդկաստանից մարդիկ են գալիս արտասովոր կենդանուն տեսնելու եւ նվերներ ընծայելու։

Հորթի մարմինն այնտեղ կմնա երեք օր, որից հետո այն կդիակիզեն։ Հետո նրա մոխիրը կլցնեն սափորում եւ կտեղադրեն հատուկ կառուցված տաճարում։