Թաիլանդում 40-ամյա բրիտանացին պատշգամբից ընկնելու հետեւանքով գլուխը լրջորեն վնասել է։ Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով The Sun-ը։

Տղամարդը հանգստացել է Թաիլանդի հյուրանոցներից մեկում, որտեղ տրանսվեստիտ մարմնավաճառի է կանչել։ Սիթիփոնգ Մանեքաթը գտնվել է հյուրանոցի համարում, երբ տղամարդն ամբողջությամբ մերկ ցատկել է հյուրանոցի պատշգամբից։ Նա հիվանդանոց է տեղափոխվել, կյանքին ոչինչ չի սպառնում։ 

Սիթիփոնգը չգիտի, թե ինչո՞ւ է տղամարդն ընկել պատշգամբից։ Տուժածին կհարցաքննեն, երբ նա ուշքի գա։