Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները տեսանյութ են տարածել՝ կոչ անելով դիտել «Խոստում» ֆիլմը։ Այն Ավստրալիայի կինոթատրոններում սկսելու է ցուցադրվել՝ սկսած հունիսի 15-ից։

Նրանք կարեւոր են համարում ֆիլմի մասին այլազգի ծանոթներին եւ մտերիմներին տեղեկացնելու անհրաժեշտությունը։

Մեկ ամիս առաջ Ավստրալիայի հայերը հանձնախումբ էին ստեղծել, որը զբաղվում էր երկրի տարածքում ֆիլմի քարոզման աշխատանքներով։ Ֆիլմը ցուցադրվելու է 40 կինոթատրոններում,իսկ պրեմիերային Սիդնեյում մասնակցելու են հայտնի անձինք, քաղաքական գործիչներ։