YouTube ալիքում հրապարակվել է two°C — New-York City տեսահոլովակը, որտեղ ցուցադրված է Նյու Յորքի հնարավոր խորտակումը, եթե Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 Տեսահոլովակի հեղինակները վկայակոչում են այն հետազոտության տվյալները, որը կանխատեսում է մթնոլորտային շրջանառության համակարգի անկանխատեսելի փոփոխություններ, եթե կլիման տաքանա 2 աստիճանով ։

 Հետազոտողները, մասնավորապես, կանխատեսում են սառցաբեկորների ինտենսիվ հալչում, ինչի հետեւանքով ծովի մակարդակը կբարձրանա։ Ըստ հաշվարկների՝ մինչեւ 2100 թ․ ջրի տակ կարող են հայտնվել մի շարք խոշոր ափամերձ մեգապոլիսներ, նաեւ մի քանի բնակեցված կղզիներ։