Հնդկաստանի ֆինանսական եւ կորպորատիվ հարցերի նախարար Արջան Ռամ Մեգվալն անհարմար դրության մեջ է հայտնվել։ Նա այցելել է Ռաջաստան նահանգի գյուղերից մեկն ու իր աշխատակիցներին զանգահարելու համար ծառ է բարձրացել, հաղորդում է Indian Express-ը։
Մինչ միջադեպը բնակիչները նախարարին բողոքել են բջջային վատ կապից, ինչպես նաեւ գյուղի հիվանդանոցում բուժանձնակազմի պակասից։
Հավաքվածներին լսելուց հետո նախարարը որոշել է զանգահարել օգնականներին՝ իրավիճակը քննարկելու համար։ Սակայն բջջային կապ որսալու եւ զանգահարելու համար գյուղացիների բերած աստիճանի միջոցով նա ծառ է բարձրացել։











