Սինգապուրում պիթոնը սողացել է սրճարան՝ իրարանցում առաջացնելով հաճախորդների շրջանում: Սակայն սողունի ներկայությունն ամենեւին չի շփոթեցրել տարեց տղամարդուն, որը հանգիստ շարունակել է ճաշել:

Ըստ Mashable-ի՝ մինչ սրճարանի որոշ այցելուներ սկսել են նկարահանել օձին, տղամարդն անխռով տեսքով շարունակել է ուտել՝ ժամանակ առ ժամանակ սողունի կողմը նայելով: