Պեկինում գիտնականները հանրությանն են ներկայացրել սաթի մեջ խցանված 99-ամյա թռչնակին, հաղորդում է Sina-ն։
Նմուշը հայտնաբերվել է անցյալ տարի, Մյանմարի հյուսիսում։ Գտածոն թվագրելու համար գիտնականներին մի քանի ամիս է անհրաժեշտ եղել։
Սաթի մեջ 6 սանտիմետրանոց թռչնակն ամբողջությամբ պահպանվել է։ Դա գիտնականներին հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել նախապատմական փետրավորներին։











