Ավստրալիայում կենգուրուն եւ գերմանական գամփռը սկսել են հարաբերություններ պարզել։ Մարտը տեւել է շուրջ 20 րոպե, կենդանիներից ոչ մեկը չի ցանկացել զիջել։

Հայտնի չէ, թե ինչով կավարտվեր ամեն ինչ, եթե դեպքի վայր չժամաներ ոստիկանության աշխատակիցը: Նա կենգուրուին հեռացրել է մարտի դաշտից։