Ֆրանսիացի սարդ-մարդը՝ Ալեն Ռոբերը Բարսելոնայում մագլցել է երկնաքերի վրա՝ նվաճելով քաղաքի ամենաբարձր շինություններից մեկը, հաղորդում է NTDTV-ն։

55-ամյա տղամարդը մագլցել է առանց ապահովագրման՝ օգտագործելով միայն հատուկ կոշիկներ եւ տալկ։

Նրա մագլցելուն հետեւել են անցորդները։ Երկնաքերի տանիքին ֆրանսիացուն արդեն սպասում էր ոստիկանը, քանի որ սարդ-մարդը հաճախ առանց իշխանությունների եւ շինությունների սեփականատերերի թույլտվությամբ է մագլցում։

Ալեն Ռոբերն աշխարհում շուրջ 100 երկնաքեր է նվաճել։