Քալիֆորնիայում մի շարք տեխնոլոգիական ընկերություններ աշխատակիցներին խրախուսում են իրենց հետ աշխատավայր բերել շներին, փոխանցում է NTDTV-ն։

GumGum ընկերության տնօրեն Օֆիր Թանզի խոսքով՝ աշխատանքը կապված է սթրեսի եւ մեծ լարվածության հետ, իսկ կենդանիների ներկայությունն օգնում է շեղվել։

Գրասենյակ են բերում տարբեր ցեղատեսակի ու չափերի շների։ Կենդանիները կարող են շրջել տարածքում, նստել բազմոցին, պառկել սեղանի տակ կամ տիրոջ ծնկներին։ Գլխավոր պայմանը չաղմկելն է։