Ոստիկանության Էրեբունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 26-ամյա Գեւորգ Սաֆարյանը: Նրան վերջին անգամ ետսել են մայիսի 28-ին, ժամը 16-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցում:
«Ովքեր որեւէ տեղեկություն ունեն Գեւորգ Սաֆարյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:











