Տաքսիստների խաբեությամբ գումար հափշտակելու որոնվում է նկարում պատկերված անձը:
Ապրիլի 11-ին նա Արթիկում նստել է տաքսի՝ պայմանավորվելով Արագածոտնի մարզպետարանից մարդկանց տեղափոխել Արթիկի քաղաքապետարան: Աշտարակի շուկայի մոտ վարորդից վերցրել է 178 հազար դրամ, գրասենյակ մտնելու եւ վերադառնալուց հետո վճարելու պայմանով, իջել մեքենայից եւ հեռացել անհայտ ուղղությամբ:
Նույն անձը Մարալիկում նստել է մի տաքսի՝ պայմանավորվելով Աշտարակի բժշկական կենտրոնիցբժիշկներ եւ սարքավորումներ Մարալիկի հիվանդանոց տեղափոխել: Այս դեպքում էլ վարորդից վերցնելով 95 հազար դրամ, մեքենայից իջել է Աշտարակի բժշկական կենտրոնի մոտ եւ հեռացել:
Հարուցվել է քրեական գործ: «Լուսանկարում պատկերված անձի մասին տեղեկություններ կարող եք հայտնել դիմելով ոստիկանության Աշտարակի կամ մոտակա բաժին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:











