Երեւանի բնակիչ Արմեն Ամոյանը կասկածվում է ապօրինի զենք կրելու մեջ:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Ամոյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Զեյթունի գերեզմանոցի մոտից: Բերման ենթարկվելիս 22-ամյա երիտասարդը տաբատի գրպանից հանել եւ գետնին է նետել նախնական տվյալով ինքնաշեն ատրճանակ: Փորձաքննությամբ պարզվել է, որ ատրճանակը պիտանի է կրակոցների համար:
Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











