Երեւանի բնակիչներ Ալեքսեյ Մարտիրոսյանն ու Արման Հովհաննիսյանը կասկածվում են քաղաքապետարանին պատկանող երկու նստարանները գողանալու մեջ:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 24-ամյա Մարտիրոսյանը հայտնել է, որ նստարաններից մեկը գողացել է Հովհաննիսյանի հետ: Բացի դրանից Ալեքսեյը խոստովանել է, որ մտադիր է եղել եւս մեկ նստարան գողանալ, բայց իր կամքից անկախ մտադրությունը չի իրագործել:
Դեպքի վերաբերյալ հետաքննություն է կատարվում:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











