Համացանցում հայտնվել է Լոնդոնի ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր հրդեհներից մեկի հետեւանքները պատկերող տեսագրությունը։ Կադրերում կարելի է տեսնել Գրենֆել թաուեր 24 հարկանի բնակելի տան հրկիզված ավերակները։

Վերջին տեղեկություններով, հրդեհի հետեւանքով զոհվել է 17 մարդ, 37-ը դեռ հիվանդանոցում է, նրանցից 17-ը ՝ շատ ծանր վիճակում, 41-ը անհետ կորած է համարվում։ Փրկարարները դեռ հույս ունեն գտնել ողջ մնացածներին։