Թաիլանդի Elephant Nature Park արգելոցում, որտեղ ապաստան են տրամադրում «խնդիրներ ունեցող» փղերին, մի ուշագրավ տեսագրություն են նկարահանել։ Կինը օրորոցային է երգում Ֆաամի անունով էգ փղի համար, որը քնով է անցնում նրա երգեցողության հնչյունների ներքո։

Այդ արգելոցում բնակվում են անբարենպաստ իրավիճակում հայտնված փղերը, դրանցից մի քանիսը զրկվել են բնակության բնական միջավայրից անտառահատությունների պատճառով, մյուսներին շահագործել կամ էլ վնասել են զբոսաշրջության ոլորտում, հայտնում է Nat-geo-ն։