Ջորիներն օգնում են վերանորոգել մեծ Չինական պատը։ Խորը անտառում ջորիները հնազանդ սպասում են, թե երբ են իրենց բեռնելու աղյուսներով։ Նրանք պետք է այդ բեռը հասցնեն այն վայրը, որտեղ ընթանում են Չինական մեծ պատի վերոնորոգման աշխատանքները, հայտնում է NTDTV-ը։
Կենդանիներն արդեն ավելի քան 10 տարի օգնում են վերանորոգել պատի Ցզյանկոու հատվածը։ Ընդամենը 1000 մետր երկարությամբ այդ հատվածը հայտնի է իր դժվարանցանելի կիրճերով ու զառիթափերով։
ՏԵղի աշխատողներից մեկը՝ Ցաոն ասում է, որ սարերն այստեղ շատ բարձր են։Միայն ջորիները կարող են աղյուսները վերեւ հասցնել։
Վերականգնումը սկսել են 2005-ից։ Բայց աշխատանքները դանդաղ են ընթանում։ Հնարավորության սահմաններում օգտագործում են այն աղյուսներ, որոնք պատից են թափվել։ Իսկ մնացած մասերում նոր շիննյութեր են օգտագործում։
Ինժեներ Չեն Յունմյաոն ասում է, որ ջորիները կարող են աղյուսները միայն որոշակի բարձրության հասցնել։ Դրանից վերեւ կենդանիները չեն կարող բարձրանալ։ Ճանապարհի մնացած մասն արդեն մարդիկ են բարձրացնում։
Ցսանկոու հատվածը կառուցել են Մին տոհմի օրոք՝ 17-րդ դարում։ Պատի մյուս հատվածների համեմատ, որոնք երկու հազարամյակ առաջ են կառուցվել, Ցզյանկոուն բավականին նոր է։
Վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաեւ մյուս հատվածներում, բայց մարդիկ ոչ միշտ են գոհ մնում դրանց արդյունքից։











