Հունիսի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում է ստացվել. անհայտ անձը մի քաղաքացու պարանոցից պոկել էր ոսկյա շղթան ու փախել:
Հունիսի 19-ին ոստիկանության հետախույզները կողոպուտը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Չուխաջյան փողոցի բնակիչ, 24-ամյա Արայիկ Խ.-ին. նա խոստովանել է կատարածը:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ Արայիկ Խ.-ի գործողություններից տուժած այլ քաղաքացիներ եւս կան: Նրանք կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին:











