«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից, հունիսի 8-ին, ոստիկանություն բերման է ենթարկվել Արթուր Կ.-ն: Ոստիկանության կազմակերպված հացավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տեղեկություններով նախկինում մի քանի անգամ դատապարտված, Երեւանի բնակիչ 41-ամյա Արթուր Կ.-ն ապօրինի թմրաշրջանառությամբ է զբաղվում:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ պետեկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ծառայողները: Նրա մոտ հայտնաբերվել է մոտ 59 գրամանոց փաթեթ, որն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փաթեթում եղել է 14 գրամից ավելի կոկաին եւ 28 գրամից ավելի մեթադոն թմրամիջոցներ: Արթուրը թմրամիջոցները Հայաստան էր բերել մաքսանենգ ճանապարհով: Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Արթուր Կ.-ն կալանավորվել է: